Search
Close this search box.

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը

ԱՄՆ-ի Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգներում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհերի թիվը կրկին ավելացել է՝ հասնելով 32-ի: Բացի այդ, փոթորիկի պատճառով առանց էլեկտրաէներգիայի մատակարարման է մնացել շուրջ 700 հազար ամերիկացի, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով CBS News հեռուստաալիքին:

Առավել շատ զոհեր են գրանցվել Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ մահացել է առնվազն 24 մարդ: Բացի այդ, այս նահանգում առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 600 հազար բնակիչ, մինչդեռ Հարավային Կարոլինայում՝ ավելի քան 60 հազարը:

Հիշեցնենք, որ հրեշավոր «Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ է հասել օրեր առաջ՝ ուղեկցվելով տեղատարափ անձրևներով և 160 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիներով: