Search
Close this search box.

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Հայտնի է, որ Էրդողանը հանդիպումից անմիջապես առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քննարկման ավարտին իր ու Պուտինի սպասվելիք ընդհանուր հայտարարությունը «նոր հույս կբերի ամբողջ տարածաշրջանին»։

Էրդողանն Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել նաև Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։ Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող»։