Search
Close this search box.

Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի եւ նրա ընտանիքի գույքի ու դրամական միջոցների վրա

Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:

Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա, տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Նշվում է նաեւ, որ ճիշտ կլինի նման տեղեկությունների հավաստիությունը ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության  հետ։