Search
Close this search box.

Որ մթերքներն են երկարացնում սեռական կյանքը

Եվրոպական սրտաբանական համայնքը Մյունխենում ամենամյա համագումարի ժամանակ հետաքրքիր հայտարարություն է արել: Հետազոտությունների համաձայն՝ միջերկրածովյան մթերքներ օգտագործող տղամարդիկ 40 տոկոսով ավելի քիչ են սեռական անկարողության զոհ դառնում, քան այլ կերպ սնվող նրանց հասակակիցները՝ գրում է life.ru-ն:

Հակառակ բոլորի կողմից ընդունված պատկերացումների՝ վիագրան չի բարելավում սեռական օրգանների աշխատանքը, այլ կենտրոնացնում է արդեն առկա հնարավորությունը: Միջերկրածովային դիետան իր հերթին թույլ է տալիս խուսափել էրեկցիայի խանգարումից՝ առանց որևէ դեղահաբի:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն համոզման, որ սեռական կարողությունը երկարաձգելու համար տղամարդիկ պետք է իրենց սննդակարգում պարբերաբար ներառեն միրգ, բանջարեղեն, զայթունի յուղ, ձկնեղեն և միջերկրածովային այլ մթերքներ: