Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը՝ Սիրիայում իրականացվելիք հայկական հումանիտար առաքելության մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի «որոշ» լրատվականներ, Սիրիայում իրականացվելիք հայկական հումանիտար առաքելության մասին մեկնաբանություններում, միգուցե համատեղությունը հակասության հետ չխառնեք:

Դեռ գործընթացի քննարկման, նախապատրաստական փուլում միգուցե չփորձեք հակասություններ փնտրել: Դեռ բազում հարցեր կան:

Դրանով հաստատ ոչ մի օգուտ չեք տալիս մեր երկրին: Հատուկ անուններ չեմ նշում, ուղղակի խորհուրդ եմ տալիս, նախաձեռնության իրավական հարցերը կազմակերպչականների հետ չխառնել և այլն: