Search
Close this search box.

Ինչ է իրականում առաջարկել փոխվարչապետը միասնական արժույթի անցնելու մասին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին:

ArmLur.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ԱՄՆ դոլարից հրաժարվելու առաջարկ արել: Ի պատասխան`Մ. Գրիգորյանը պարզաբանեց, որ ինքը, մասնավորապես, խոսել է միասնական արժութային գոտու արդյունավետության մասին, իսկ ամերիկյան դոլարից հրաժարվելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ իր խոսքի բուն իմաստը խեղաթյուրվել է: Ավելին, փոխվարչապետը ամերիկյան դոլարի մասին որևէ բան առհասարակ չի նշել:

Փոխվարչապետն ArmLur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ միասնական արժույթին անցնելն առավել էֆֆեկտիվ է`հաշվի առնելով առևտրաշրջանառությունը, փոխանակումները և այլն, իսկ այդ միասնական արժույթը կարող է լինել, օրինակ, նաև հայկական դրամը: Ինչպես Մ. Գրիգորյանը նկատեց, ինքը ստույգ որևէ արժույթի անուն չի շեշտել: «Միաժամանակ նշել եմ նաև, որ միասնական արժույթին անցնելու ճանապարհը բավականին բարդ է և ժամանակատար»,- եզրափակել փոխվարչապետը: