Search
Close this search box.

Տղամարդը 26 տարի ապրել է որովայնի մեջ մնացած գործիքով

Մյանմայի բժիշկները տղամարդու որովայնի հատվածից հեռացրել են 15 սմ երկարությամբ վիրաբուժական գործիք, որը մոռացվել և թողնվել է այնտեղ 26 տարի առաջ կատարված վիրահատության ժամանակ՝ պատմում է Coconuts-ը:

26 տարի շարունակ տղամարդը տառապել է սուր ցավերից: Նրա ընտանիքի անդամները գտնված գործիքի մասին պատմել են նախորդ վիրահատությունն իրականացրած վիրաբույժին, սակայն վերջինս չի ընդունել իր մեղքը:

«Անկեղծ ասած՝ ես այդ ժամանակ փրկել եմ նրա կյանքը: Առանց վիրահատության նա կմահանար»,- ասել է բժիշկը կատարվածի համար մեղադրելով բուժքույրերին, որոնք պետք է հաշված լինեին գործիքները վիրահատությունից հետո: Բացի այդ վիրաբույժը բողոքել է պայմաններից, որոնցում ստիպված է եղել աշխատել. էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով վիրահատությունները անց են կացվել լապտերով: