Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-րդ երեխային տրվող միանվագ նպաստի չափը եռապատկեց

Գործադիրն այսօր հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին օրենքում փոփոխություն կատարել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ։ Ըստ նախարարի՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացվի  միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով։