Search
Close this search box.

«Ժամանակ». Ռուսներն էլ են դեմ. Այս գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է՝ հասկացնում են նրանք

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները կտրուկ դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները և դրա արդյունքում ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել:

ՀՀԿ-ն և հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս դիրքորոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի և մինչև 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների և հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: