Search
Close this search box.

Եվրախորհրդարանը որոշեց Հունգարիային պատժել կոռուպցիայի եւ ժողովրդավարության խախտման համար

Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժելու ընթացակարգ Է գործարկել` իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի զեկույցի եւ բանաձեւի շուրջ բանավեճերում, մեղադրել Է եվրապատգամավորներին, որ նրանք ցանկանում են իր երկրին պատժել ներգաղթի դեմ պայքարելու եւ այն բանի համար, ինչը Օրբանն ինքը համարում Է քրիստոնեական արժեքների պաշտպանություն:

Օրբանի ընդդիմախոսներն առարկել են նրան, նշելով, որ Հունգարիայի իրադրության վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցում խոսվում Է դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունների, մամուլի ազատության սահմանափակման, ինչպես նաեւ Եվրամիության դրամաշնորհների բաշխման հետ կապված չարաշահումների մասին: Սակայն մոտ ժամանակներս Հունգարիային իրական պատիժ չի սպառնում ձայնի իրավունքի ժամանակավոր զրկման տեսքով: