Search
Close this search box.

Հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը

Երեկ եւ այս գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կրակոցները եղել են մարտական դիրքերի եւ գյուղի ուղղությամբ, որոնք հայկական կողմը լռեցրել է: