Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբոր որդին ազատ կարձակվի 50 մլն դրամ գումարի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշել է փոխել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը՝ նրա նկատմամբ կիրառելով գրավ։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց, որ նրա նկատմամբ կիրառվում է 50 մլն դրամ գումար։