Search
Close this search box.

Փարիզում 7 մարդ է տուժել դանակով հարձակման հետևանքով

Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել, հաղորդում է Le Parisien-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:45-ի սահմաններում, Փարիզի 19-րդ շրջանում: Հաղորդվում է, որ հարձակվողը նախ վիրավորել է կինոթատրոնի մոտ եղած մարդկանցից մի քանիսին, որից հետո ականատես տղամարդիկ փորձել են կանգնեցնել նրան՝ նետելով պետանկ խաղի համար նախատեսված մետաղյա գնդակը:

Սակայն հանցագործին հաջողվել է պաշտպանվել գնդակից, որից հետո նա հարձակվել է երկու բրիտանացի զբոասշրջիկի վրա: Նշվում է, որ զբոսաշրջիկներից մեկը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, իսկ մյուսը՝ գլխի: Ընդհանուր առմամբ՝ միջադեպի հետևանքով տուժել է 7 մարդ:

Տուժածներից հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ևս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Վերջինս Աֆղանստանի չափահաս քաղաքացի է: Նախնական տվյալներով՝ կատարվածն ահաբեկչություն չի որակվում: