Search
Close this search box.

Ջանեթ Ջեքսոնը պատմել է 30 կգ նիհարելու գաղտնիքը

Ամերիկյան երգչուհի Ջանեթ Ջեքսոնը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել շատ նիհարել՝ գրում է segodnya.ua-ը:

Ինչպես հայտնի է՝ իր առաջին երեխային Ջանեթը ունեցել էր 50 տարեկանում: Դա հեշտ չի եղել և երգչուհին գիրացել էր 30 կգ-ով: Երեխայի ծնվելուց հետո Ջանեթը բաժանվել է միլիարդատեր ամուսնուց և որոշել վերադառնալ իր երաժշտական կարիերային, որը ստիպված էր եղել թողնել:

Երգչուհու խոսքերով՝ ավելորդ 30 կգ քաշից իրեն օգնել են ազատվել ամենօրյա մարզումները: Ինչպես նաև կարևոր դեր է խաղացել սննդակարգը, որից հանվել է միսը, փոխարենը սննդակարգը հարուստ է եղել բանջարեղենով և ձկներով: