Search
Close this search box.

«Փաստ». Հանրապետականների՝ աշնանը կայանալիք համագումարը երևի թե չի կայանա

«Փաստ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ–ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է մարդաշատությունից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ մյուսների հետ կապը պահել վերոնշյալ մի քանիսի միջոցով:

Արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել եւս՝ շարքային կուսակցականները) ուղղակի տարակուսանքի ու շփոթմունքի մեջ են, չգիտեն իրենց անելիքները: «Փաստի» հետ զրույցում նրանցից մեկն ասաց, թե ամբողջ բացասականը, որ եղել է անցած տարիներին, տարածվում է բոլոր ՀՀԿ–ականների վրա, անկախ նրանից՝ կապ ունեն այդ ամենի հետ, թե ոչ. արդյունքում դժվար է նույնիսկ «մարդամեջ» դուրս գալը: Իսկ կուսակցական ղեկավարությունը ոչինչ չի ասում հետագա անելիքների մասին:

Ավելին, մեր զրուցակցի խոսքերով, աշնանը կայանալիք համագումարն էլ երեւի թե չի կայանա: Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հատկապես մարզերում մարդիկ մեծ քանակով դուրս են գալիս ՀՀԿ–ից, իսկ նրանք, որոնք չեն ուզում պահի թելադրանքով առաջնորդվել, ուղղակի անելանելի դրության մեջ են»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: