Search
Close this search box.

Ծառուկյանն՝ իր ընկերություններում հարկային ստուգումների, սպիտակ հագուկապի մասին

Ես սպիտակ գույնը շատ եմ սիրում , ես ժողովրդի գույնին եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝անդրադառնալով հարցին, թե արդյոք սպիտակ հագուստ կրելը կապ ունի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնի հայտարարության հետ։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հարկային մարմնի ներկայացուցիչները ՊԵԿ ստուգումներ են անցկացրել իրեն պատկանող ընկերություններում, Գագիկ Ծառուկյանն ասաց․

«Բոլոր նախագահների, վարչապետերի ժամանակ ստուգել են, ես չեմ խուսափում, ասել եմ՝ թող գան, ստուգեն, ամեն օր են ստուգում»,-նշեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ժամանակավոր կառավարության մաս է կազմում, արդյոք ստուգումները կհանդիսանան պատճառ, որ կառավարության հետ հարաբերությունները խզվեն, Գագիկ Ծառուկյանն ասաց․

«Բայց ինչի համար խզեմ, ես եմ ասել՝ թող գան։ Այստեղ արտոնյալներ, արտոնություն ունեցողներ չկան, ժամանակն է եկել, թող գան, ստուգեն, մենք մաքուր ենք, ինչից պիտի վախենանք։ Ես ասել եմ՝ առաջինը իմ մոտ եկեք, ստուգեք»,-շեշտեց նա։