Search
Close this search box.

ՀՀ նախագահի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չկա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանն, ասել է.

«Մեծ երկրի և, հատկապես, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ հանդիպումները Հայաստանի ղեկավարության համար կարևոր են: Սակայն չեմ կարծում, որ հանրությունը պետք է ամեն անգամ որևէ հանդիպումից սպասելիքներ ունենա, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դարերի հարաբերություններ են: Եվ ներկայիս կառավարությունը դեռ երկար տարիներ պետք է շարունակի այդ հարաբերությունները: Պետք չէ յուրաքանչյուր հանդիպում դրամայի վերածել: Վստահ եմ, որ հանդիպումն անցնելու է բարձր և լավ, բարեկամական մթնոլորտում: Եվ նաև վստահ եմ, որ այս հանդիպումները շարունակական կլինեն»,-նշել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չկա: