Search
Close this search box.

Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում»,- ասել է նա «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: