Search
Close this search box.

Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերել են Է. Հ.-ի (ծնված 1970 թ.) դին: