Search
Close this search box.

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորք կտեղակայավի Սիրիայում, մինչ այդ 120 խաղաղապահ զորքից դուրս գալու դիմում է գրել

Մեր տեղեկություններով`առաջիկայում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորք կտեղակայվի Սիրայում: Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման օրակարագում նաև այս հարցի վերաբերյալ վերջնական քննարկումն է լինելու:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվանից ՌԴ փորձում է ՀՀ-ին ներգրավել Սիրայում տեղի ունեցող իրադարձություններին`շեշտելով այտնեղ նաև հայկական ներկայության , մեծ համայնքի հարցը: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այն ժամանակ չէր բացառել այդպիսի հեռանկարը:
«Կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մենք՝ որպես պետություն, ցանկություն ունենանք մասնակցել այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»,-ասել էր նա:
Սակայն այս օրերին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերում մեծ հիասթափություն կա, ՊՆ հավաստմամբ միայն վերջին շրջանում մոտ 120 զինծառայող դիմում է գրել ու հեռացել զորքից: Պատճառը ոչ թե Սիրիան է, այլ Երևանից զորքի դուրս բերումն է: