Search
Close this search box.

ԲՀԿ շարունակական հաջողության գաղտնիքը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն ՀՀ հինգ հազար քաղաքացի անդամակցեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Նրանք վիրտուալ կուսակցականներ չեն, այլ միանգամայն իրական մարդիկ ովքեր տեսախցիկների առաջ ստացան իրենց կուսակցական անդամատոմսերը: Նրանք հիմնականում երիտասարդներ են, իսկ դա նշանակում է, որ նրանք իրենց ապագան կապում են այս կուսակցության հետ:
Այս տարվա մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո թվում էր, որ Հայաստանում քաղաքական թրենդի փոփոխություն պետք է տեղի ունենա, և այն մարդիկ ովքեր ունեն քաղաքական հետաքրքրություններ պետք է անդամակցեն հեղափոխության արդյունքում հաղթած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Բայց փաստն այն է, որ հազարավոր մարդիկ շարունակում են նախընտրել Բարգավաճ Հայաստանը: Որն է սրա պատճառը, ինչ ձգողական ուժով է ԲՀԿ-ն իրեն ձգում այդքան մեծ թվով մարդկանց:
Իրականում ԲՀԿ-ի հաջողության մեջ որևէ գաղտնիք էլ գոյություն չունի և ամեն ինչ առավել քան պարզ է և ունի իր տրամաբանական բացատրությունը: Իր գոյության 12 տարիների ընթացքում ԲՀԿ-ն դրսևորել է քաղաքական գծի կայունություն և կանխատեսելիություն: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն և նրա ղեկավարությունը երբեք չեն տարվել այդրոպեական շահերով, այլ առաջնորդվել են ավելի երկարաժամկետ ծրագրերով: ԲՀԿ-ն երբեք չի փորձել հանուն անձնական կամ խմբային շահի սպասարկման, մտնել ինչ- որ քաղաքական դաշինքների և միավորումների մեջ, այդ թվում և իշխանություն ունեցող քաղաքական ուժերի, նպատակ դնելով ամեն գնով մի կտոր ոսկոր փախցնել իշխանությունից: Մյուս կողմից ԲՀԿ-ն չի տարվել ծայրահեղականությամբ և էքստրեմիզմով, ամեն ինչում մեղադրելով իշխանություններին, այլ անհրաժեշտության դեպքում իր ունեցած կադրային և քաղաքական ռեսուրսով աջակցել է իշխանությանը, հանուն պետական և ազգային շահի:
ԲՀԿ-ն մշտապես ցույց է տվել, որ պատրաստ է աջակցել տարբեր սոցիալական և մասնագիտական խմբերի շահերը: Մանր գործարարները, մտավորականները, կենսաթոշակառուները և ուսանողները միշտ ստացել են ԲՀԿ-ի քաղաքական աջակցությունը, երբ խոսք է գնացել օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխություններ նախաձեռնելուն կամ առկա նախաձեռնություններին միանալուն: ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը ամենաակտիվն է եղել նման օրինագծերի մշակման և խորհրդարան ներկայացնելու հարցում, թեև ոչ միշտ է, որ դրանք արժանացել են օրվա իշխանությունների աջակցությանը:
ԲՀԿ-ի հաջողությունը պայմանավորված է նրա ղեկավարի նկատմամաբ ունեցած հանրային վստահությամբ և սիրով: Սա պարզունակ գովեստ չէ, կամ առավել ևս քծնանք: Գագիկ Ծառուկյանը իր քաղաքական և տնտեսական գործունեությամբ ապացուցել է, որ նա առաջնորդվում է բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների շահերով: Այսօր Ծառուկյանը Հայաստանի տնտեսության մեջ կատարում է այնքան ներդրումներ, ստեղծում է այնքան նոր աշխատատեղեր, որքան չեն անում Հայասանի մյուս գործարարներն միասին: Սա չի կարող վրիպել հասարակության աչքից և չարժանանալ համարժեք վերաբերմունքի:
Եվ էլի մի կարևոր դետալ, ի տարբերություն շատ այլ քաղաքական գործիչների, Ծառուկյանը երբեք չի կառչում անցյալից, այլ միշտ նայում է ապագային: Որովհետև զարգացող հասարակությունը չի կարող ապրել կամ շարժվել կամ կառավարվել անցյալի լավ ու վատ հիշողություններով, այլ իր հույսը կապում է մի մարդու հետ, ով հենց այսօր կառուցում է իր վաղվա կյանքը: