Search
Close this search box.

«Ժամանակ». «Վերջացրե՛ք, ամոթ է». Արագածոտնի նախկին մարզպետը իրեն մեղավոր չի համարում

«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի ընդունում իր անվան հետ կապվող չարաշահումների մասին փաստերը և իրեն մեղսագրվող այլ արարքները։

«Ես որևէ չարաշահում թույլ չեմ տվել, ինչ ուզում են թող տարածեն, խոսեն։ Ես դրանց հետ կապ չունեմ: 30 միլիոնի մասին են խոսում, երբ ընդհանուր շինարարությունը 20 միլիոն է եղել։ Վերջացրե՛ք, ամոթ է։ Ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը։

Նշենք, որ օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: