Search
Close this search box.

«Հրապարակ». Մհեր Սեդրակյանը սիրահոժար պատրաստ է տուգանքը վճարել և թեթևացած շունչ քաշել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունից ոմանք թեթևացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։ Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լևի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 15 մլն դրամ, ինչը նա սիրահոժար պատրաստ է վճարել։

Մյուսը «Սպայկա» ընկերությունն է, որի հետ կապված երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց․ «ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ: Քրեական գործով որոշում է կայացվել ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»:

Չնայած քրեական հետապնդում կարող են իրականացնել ֆիզիկական անձի, այլ ոչ թե ընկերության նկատմամբ, բայց ուզում են ասել՝ քանի որ վճարել է գումարը՝ մոտ 1 միլիարդ դրամի չափով, չենք բռնելու»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: