Search
Close this search box.

Արթուր Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ԱԻՆ 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ  առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:

Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»:

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը: