Search
Close this search box.

Փաշինյան-Պուտին հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին

այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կունենան, տեղեկությունը «Известия»-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Սա կլինի Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան. ավելի վաղ նա Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ապա հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում: