Search
Close this search box.

Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանը «եռում է». Լավրով

ՀՀ Վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ շատ հետաքրքիր է, թե ինչպես է իր երկրում իրավիճակի զարգացումը գնահատում Նիկոլ Փաշինյանը: Մենք անտարբեր չէնք, թե այդ իրավիճակում ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի նկատմամբ իր երկրի պարտավորությունները պետության ղեկավարը»,- ընդգծել է Լավրովը:

«Մենք ելնում ենք այն իրողությունից, որ կան պարտավորություններ, և այդ պարտավորությունները պետք է ամբողջությամբ պահպանվեն, այդ թվում՝ մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության բարձրացմանը վերաբերող»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը հավելել է. «Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը եռում է, մասնավորապես՝ հետաքննվում են տասնամյա վաղեմության դեպքեր, ձերբակալություններ են իրականացվում: Դա Հայաստանի ներքին գործն է, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսում հստակ պահպանվեն օրենսդորությունը, Սահմանադրությունը և արագորեն հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա»: