Search
Close this search box.

Լավրովը խոսել է Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. «Մոտ ժամանակները պլանավորվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ կարևոր է լսել, թե ինչպես է ՀՀ նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մեզ, իհարկե, հուզում է, թե ինչպես է այդ իրավիճակում Հայաստանն իրականացնում իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ պարտավորությունները պետք է իրականացվեն և կարևոր է կազմակերպության հեղինակության ամրապնդումը»,- ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ում առաջին կուրսեցիների առջև իր ելույթի ժամանակ: