Search
Close this search box.

Ի՞նչ պետք է անի Սեյրանյանը Ուկրաինայում, որ չկարողացավ անել Մանուկյան Անդրանիկը

Առաջիկայում Չեխիային հրաժեշտ կտա դեսպան Տիգրան Սեյրանյանը: Մեր տեղեկություններով` Սեյրանյանը կտեղափոխվի Ուկրաինա և կզբաղեցնի դեսպան Անդրանիկ Մանուկյանի տեղը, չնայած որ, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Բոժկոն մի առիթով ասել էր, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի կարիք չկա: Իսկ Չեխիայում հնարավոր է դեսպան նշանակվի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Տարիներ շարունակ Չեխիան եղել է հայ պաշտոնյաներին ամենատարբերր կագավիճակ ունեցող չինովնիկի համար կապիտալ ունենալու երկիր: Եվրոպական այդ երկրում թավշյա հեղափոխությունից առաջ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները ներդրումներ են կատարել տարբեր նպատակներով. ոմանք այստեղ բիզնեսով են զբաղվել, որոշները՝ անշարժ գույք են գնել, մի մասն էլ ո՛չ բիզնես ունի, ո՛չ գույք, բայց ընկերություն է հիմնել կամ գնել այս երկրում, ինչը, սակայն, աննպատակ չէ: Այս վերջինների շարքին կարելի է դասել Արտաշես Թումանյանին, նրա ու որդու ընտանիքներին, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին ու կնոջը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին փոխնախարար Կարեն Ղահրամանյանին՝ կնոջ հետ, ինչպես նաեւ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդիներից Միսակ Հովսեփյանին:

Կարելի է երկար թվարկել այն ցանկը, թե Հայաստանից ինչ պաշտոնյաններ են երկրից միջոցներ հանել ու Չեխիայում վերածել անշարժ գույքի ու բիզնեսի: Այդ ամենը նաև դեսպան Սեյրանյանի աչքի առաջ ու ինչպես գրեց մամուլը՝ նաև օգնությամբ է տեղի ունեցել: Ասում են, որ Չեխիայում անգամ անշարժ գույք ու հողակտոր է ձեռք բերել Աշոտյան Արմենը:

Փաստացի, եթե Տիգրան Սեյրանյանը տեղափոխվի Ուկրաինա, ապա անկեղծ հարց կառաջանա` ի՞նչ պետք է անի Սեյրանյանը Ուկրաինայում, որ չկարողացավ անել Մանուկյան Անդրանիկը: