Search
Close this search box.

Դեն Բիլզերյանի պատասխանը՝ Ադրբեջանին

«Ինստագրամ»-ի աստղ և պոկերի արքա Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ:

Բիլզերյանի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի կողմից իրեն ձերբակալելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական իշխանությունները ձերբակալելու որոշում են կայացրել միայն իր նկատմամբ, իսկ այցին մասնակից մյուս անձանց մասին որևէ որոշում չի կայացվել: «Կարծում եմ՝ այս ամենն այն պատճառով է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք ցանկանում են այս դեպքը որպես օրինակ ծառայեցնել»,- նշել է նա:

Բիլզերյանը խոստացել է, որ կպայքարի իր դեմ ներկայացրած մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ չի ցանկանում երբևէ այցելել Ադրբեջան:

People-ը գրում է նաև, որ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որտեղից ամսագրին հայտնել են, որ իրենք դիմել են «Ինտերպոլ»-ին՝ կոչ անելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող: