Search
Close this search box.

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Դեն Բիլզերյանի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

«Օգոստոսի 28-ին մի խումբ անձանց հետ նա այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ և խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անօրինական ճանապարհով ձեռք է բերել զինատեսակներ, ցուցադրական կրակ բացել տարբեր զինատեսակներից»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ «հանցագործով կզբաղվի Ինտերպոլը»: