Search
Close this search box.

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Ալյոշա Աբրահամյանին

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը անդրադարձել է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին, ով կյանքից հեռացել էր օրերս: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանը սգում է հերոս դարպասապահի մահը:

ՈւԵՖԱ–ի կայքում նշված է, որ հայ  դարպասապահը, ով Երևանի «Արարատ»-ի կազմում եղել է առանցքային խաղացողներից մեկը, մահացել է 72 տարեկան հասակում:

«Աբրահամյանը եղել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի խաղացողներից մեկը: 1973 թվականին «Արարատ»-ը  միակ հայկական ակումբը դարձավ, որը հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում»,- նշված է կայքում: