Search
Close this search box.

Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ. Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ:

Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: