Search
Close this search box.

Փյունիկը տուգանվել է 30 հազար դրամով, Յունիոր-Սևանը զգուշացվել է մրցավարներին ջուր չտրամադրելու համար

Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում մասնավորապես որոշվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30 հազար դրամով` «Արարատ-Արմենիայի» հետ խաղում  Ռոբերտ Մինասյանի հեռացման համար, իսկ անձամբ ֆուտբոլիստին որակազրկել մեկ խաղով:

«Փյունիկը» նաև զգուշացվել է «Արարատ-Արմենիայի» հետ այդ խաղն ուշ սկսելու համար:

Զգուշացվել է նաև «Յունիոր-Սևանը»` Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի` «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում մրցավարական սենյակին ջուր չտրամադրելու համար: