Search
Close this search box.

Համացանցում հայտնվել է Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը

Իտալիայում կամրջի փլուզման տեսանյութը, որը նկարահանել են Ջենովայի քաղաքային տեսախցիկները, հայտնվել Է համացանցում:

Ջենովայի ավտոմոբիլային կամրջի մոտավորապես 200-մետրանոց հատվածը փլվել Է օգոստոսի 14-ին: Դրա հետեւանքով փլատակների տակ են հայտնվել տասնյակ մարդատար մեքենաներ եւ մի քանի բեռնատար:

Պաշտոնական տվյալներով՝ պատահարից զոհվել Է 43 մարդ: Փրկարարները նաեւ զգուշացրել են, որ Ջենովայի կամրջի եւս մեկ մասը, որը մնացել Է առանց ամրակապերի, կարող Է փլվել բնակելի շենքերի վրա: