Search
Close this search box.

Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:

Մխիթարյանը ընդգրկված է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում և ստացել է 8,5 գնահատական:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալ»-ը 2:3 հաշվով պարտվել է «Չելսի»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: