Search
Close this search box.

Շարմազանովը Նիկոլի մատից է վախեցել, բա որ էդ մատը սկսի բզբզալ

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք մատից եք խոսում ու ազդվել եք Նիկոլի ելույթի՞ց, որովհետև տեղ է հասնո՞ւմ: Հասկացա՞ք վերջապես, որ պետք է մի տեղ գտնեք «ցմահ» ու գնաք հանգստի: Շարմազանովը դեռ Նիկոլի մատից է վախեցել, բա որ էդ մատը սկսի բզբզալ, ի՞նչ կպատահի: Ի՞նչ ամբոխավարություն, ի՞նչ դիլետանտիզմ հանրային տարածքներում, ի՞նչ նվնվոց եք կապել, այո՛, ժողովուրդն է ընտրել իր վաղվա օրն ու ձեռք է բերել ազատ, անկախ ապրելու իր իրավունքը, և ժողովուրդն է որոշում իր անելիքները: Գիտեմ, որ ձեր համար խորթ է ժողովրդի ձայնը, /ժողովուրդ/ բառը առհասարակ, որովհետեւ դուք չգիտեք, ինչ բան է ժողովուրդը, դուք ոչ ժողովրդի ձայնով եք եկել իշխանության, ոչ էլ ժողովրդի ձայնը մի անգամ հաշվի եք առել: Դուք հասկացաք այն ժամանակ, երբ արդեն ուշ էր, շատ ուշ էր, ապո՛, երբ ժողովուրդը ձեզնից առավ իր իշխանությունը: Տարիներ շարունակ դուք եք միանձնյա որոշումներ կայացրել, ձեր գարԱԺ-ներում դուք եք իրար մեջ առել ու ծախել՝ հաշվի չառնելով ժողովրդի ձայնը: Հաստատել էիք բռնատիրություն ու բռնի կերպով էլ ձեր իշխանությունը տարիներ շարունակ պահում էիք` անցավ, չստացվեց, ձեր նմանները, եթե գլուխ ունեցել են՝ կախ են աշխատել, որ շեֆի ուզածով լինի:
Պարոն Շարմազանով, դուք ընդամենը ԱԺ-ում եղել եք ձեր շեֆի խոսափողը, ուրիշ ոչինչ: Ինքնուրույն չեք ապրել, ինչի մասին է խոսքը։ Դուք պորտաբույծի նման աշխատավարձ եք ստացել մեր հաշվին, փոխարենը մի ողջ ժողովրդի ճակատագիր եք խորտակել` ձեր ազգակործան որոշումները կյանքի կոչելով: Շարմազանովին, որ մոտիկից տեսնեք, ասեք ապո՛, դու ու քո նմանները արդեն երեք ամիս մեր հաշվին աշխատավարձ եք ստանում, էն մի քանի տարիները չասեմ, որովհետև էդ տարիներին, ինչպես կարողացել եք` երկիրը թալանել ու տեղը մոլախոտ եք տնկել, հիմա էդ մոլախոտն ենք քաղհանում»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով Փաշինյանի կառավարման 100 օրվա հետ կապված հրավիրած հանրահավաքից հետո հադես էր եկել հայտարարությամբ.

«Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը:
Նրա խոսքը Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի և չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ.
Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիքր ունենալ՝ հռչակելով իր ու հավաքվածների տեսակետը միակ և բացարձակ ճշմարտություն: Փաշինյանը սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը, զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին, ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր:

Վերջապես ոգևորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին` իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել անգամ Սահմանադրությունը:
Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության:
Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր:
Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի և որոշում կայացնողի գործառույթը:
Եթե միջնադարում տխրահռչակ Լյուդովիկոսը ասում էր` պետությունը ես եմ, ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունն իմն է: