Search
Close this search box.

Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ. Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց

«Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա ըստ էության սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, ես պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բայց հիմա սկսել են մտածել՝ թողենք հրաժարական տա, հետո արագ թաքուն վարչապետ ընտրենք, չասեմ ում: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ ինչ է կատարվում Հայաստանում: Բայց քանի որ չեն հասկանում, մենք կանենք հետևյալը: Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականից հետո, այլև որ խորհրդարանը կարող է հայտարարել ինքնալուծարման մասին: Այդ փոփոխությունները պետք է անի հենց այդ Ազգային ժողովը: Եվ դա տեղի կունենա, երբ դա ձևակերպեք որպես հստակ պահանջ, իսկ մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում», հանրահավաքում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: