Search
Close this search box.

Թուրքիայում արգելվել է iPhone-ի վաճառքը

Թուրք-ամերիկյան առևտրային պատերազմը թափ է հավաքում…Մինյանց արտադրանքի վրա նոր մաքսատուրքեր սահմանելուց զատ Թուրքիայի բռնապետը հորդորել է սեփական հասարակությանը բոյկոտել ամերիկյան ապրանքները և հատկապես ամերիկյան Apple կորպորացիայի iPhone-րը…Էրդողանի հորդորից հետո Թուրքիայի ամենամեծ Dogubank օնլայն խանութը չեղարկել է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար նախապես պատվիրված 50 միլիոն դոլարի iPhone-ները…Բացի այդ Էրդողանի կոչից հետո էլեկտրոնիկայի խանութներից միանգամից անհետացել են բոլոր մոդիֆիկացիայի iPhone-ները…
Հավելեմ,որ Էրդողանը բացի Թուրքիայի բնակչությանը iPhone-ից հրաժարվելու կոչից խորհուրդ էր տվել բոլորին օգտվել Samsung-ից…
Չնայած Էրդողանի հաթաթաներին և ագրեսիվ բառապաշարին,փաստն այն է,որ թուրք-ամերիկյան առևտրային պատերազմում միակ տուժվողը դեռ Թուրքիան է,որի ազգային արժույթը՝լիրան օրեցօր գահավիժում է…Թուրքիային ֆինանսական աղետից դեռ կարողացել են փրկել Կատարը, ՌԴ-ն և Չինաստանը,որոնք այս օրերին ահռելի ֆինանսական ներդրումներ են արել՝լիրան վերջնական կործանումից փրկելու համար…
Սակայն ամեն ինչ դեռ առջևում է…Սպիտակ տունը նաշազգուշացրել է Անկարային ավելի ծանր հետևանքների մասին,եթե Էրդողանը շարունակի նույն ոճով խոսել ԱՄՆ-ի հետ…

Գագիկ Համբարյան