Search
Close this search box.

Գիտնականները հերքել են աղի՝ առողջության համար վնասակար լինելու մասին առասպելը

Կանադացի գիտնականները հերքել են մարդու օրգանիզմի համար կերակրի աղի վնասակարությունը։ Հետազոտողները պարզել են, որ դրա համաչափ կիրառումն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Lancet պարբերականում։

Հոդվածում նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրուրդ տված օրական 5 գրամ աղի չափաբաժնի մի փոքր ավելացումը առողջությանը չի վնասի։ Իսկ ահա աղի պակասը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը։

Դա է ապացուցել 21 երկրից 94 հազար մարդու մասնակցությամբ գիտափորձը։

Գիտնականների կարծիքով՝ անվտանգ չափաբաժին է օրական 7-8 գրամ աղը (1 թեյի գդալ)։