Search
Close this search box.

Հեղափոխության խորհրդանիշերով գրիչներ, օրագրեր, տետրեր չգնել. ԿԳ նախարար

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշերով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար: