Search
Close this search box.

«Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն». Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև  Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը: Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Իր խոսոքում ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով. «Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունն ու ժողովրդավարությունն ապահովելը: Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե պարզվի՝ ունեն, գալիս է իրավապահների արագ ու շեշտակի անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, իսկ փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Որոշումը հաստատվեց՝ Երևանի ավագանու լիազորությունները կրճատվեցին: