Search
Close this search box.

«Նախկին նախագահն անձեռնմխելի չէ, եթե…». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բարեխիղճ մոլորության դրսևորում է մարդկանց համոզել, որ նախկին ՀՀ նախագահը բացարձակ անձեռնմխելի է։ Անձեռնմխելիությունն ընդհանրապես կապ չունի կարգավիճակից չբխող գործողությունների հետ:

2005 թվականի խմբագրմամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։

Հետևաբար, եթե ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվի, որ նախկին ՀՀ նախագահը կատարել է իր կարգավիճակի հետ չկապված որևէ գործողություն, ապա նա անձեռնմխելիությունից չի օգտվի: Իսկ դա լիովին իրավաչափ է: