Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց. ՃՈ նախկին պետը հաղթեց

«Ժողովուրդ»թերթը գրում է. «Շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել:

Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր:

Եվ շուրջ երկու տարի տեւած քննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, եւ Մարինե Խաչատրյանի հայցն ընդդեմ Մարգար Օհանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին հայցը մերժեց: Ասել է, թե ՃՈ նախկին պետը հաղթեց դատարանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: