Search
Close this search box.

«Փյունիկի» ֆուտբոլիստները մեկնել են Թել-Ավիվ` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի խաղի

Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու երկրպագուները երեկ ուշ երեկոյան մեկնել են Իսրայել, որտեղ վաղը` օգոստոսի 16-ին, ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կանցկացնեն Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը թիմի մեկնումից տեսանյութ է հրապարակել:

Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով, իսկ պատասխան խաղը կմեկնարկի ժամը 21:30-ին ու կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: