Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը որևէ կապ չունի Քոչարյանի ասուլիսի տապալման հետ. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

«Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,- հավելեց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։