Search
Close this search box.

Փյունիկը նոր ֆուտբոլիստ ունի, մեկ խաղացող էլ հեռացել է թիմից

Երևանի «Փյունիկ» է տեղափոխվել ռուս հարձակվող Դենիս Դորոժկինը,- հայտնում է Vkontakte-ում ռուսական «Ֆակելի» պաշտոնական էջը:

31-ամյա ֆուտբոլիստը հայտնի է «Կրասնոդարում» և «Ուրալում» իր մրցելույթներով, նա եղել է նաև «Տամբովում» այն ժամանակ, երբ գլխավոր մարզիչը Տալալաևն էր: Դորոժկինը այս տարի էր տեղափոխվել «Ֆակել»:

Հայտնի է դարձել նաև, որ «Փյունիկից» հեռացել է Ալբերտ Բոգատիրևը, ով նախորդ տարի «Տյումենի» լավագույն ռմբարկուն էր: «SportBox»-ը հայտնում է, որ Բոգատիրևը հանդես է գալու ՖՆԼ-ի թիմերից մեկում:

Օգոստոսի 16-ին «Փյունիկը» Թել Ավիվում անցկացնելու է «Մաքքաբիի» հետ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան հանդիպումը: