Search
Close this search box.

Վարդան Բոստանջյանին ԱԺ-ում կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։

Օօգոստոսի 14-ին կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: