Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում կամուրջի փլուզվան հետևանքով տասնյակ մեքենաներ գահավիժել են. կան զոհեր և վիրավորներ

Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, այս մասին հայտնում է Il Post-ը: Փլուզման հետևանքով տասնյակ ավտոմեքենաներ են գահավիժել ցած, կան զոհեր և վիրավորներ: Համացանցում հայտնվել է դեպքի տեսանյութը:

Կամուրջը կառուցվել է 1960-ականներին, երկարությունը 1 կմ է, բարձրությունը՝ 90 մետր:

Նշվում է, որ Ջենովայում հորդառատ անձրևներ են, հայտարարվել է եղանակային վտանգի դեղին աստիճան: