Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔԿՀ-ներում բունտ է հասունանում. դատապարտյալները պահանջում են իրենց դեմ հարուցված քրգործերը օբյեկտիվ քննել

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորնե­րը պահանջում են իրենց դեմ հարուց­ված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինք­նասպան է լինում: Մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ասել է թե, դատա­պարտյալներն ու կալանավորները հա­ցադուլ, ջրադուլ, ինքնավնասում կա­տարելուց հետո ավելի ծանր մեթոդնե­րի են դիմել՝ ինքնասպան են եղել»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: