Search
Close this search box.

«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: